Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի եւ մյուսների գործ». փաստաբանը լքեց նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության (Տեսանյութ)

Հուլիս 04,2017 11:56

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր ընթանում է առանց փաստաբաններ Տիգրան Եգորյանի եւ Տիգրան Հայրապետյանի, որոնք դատարանին տեղեկացրել են հարգելի պատճառով բացակայելու մասին: Եգորյանը մասնավորապես կրկին շեշտել է, որ անհրաժեշտ է վերականգնել իր պաշտպանյալ Ներսես Գեւորգյանի մասնակցությունը նիստին: Փաստաբանների հարցը քննարկելու համար դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ընդմիջեց նիստը:

Նշենք, որ մյուս փաստաբանները, նաեւ՝ ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Ներսես Պողոսյանը նիստին ներկա չէին՝ սանկցիաների ենթարկված լինելու պատճառով: Փաստաբաններից ներկա էին միայն Արայիկ Պապիկյանը եւ Նինա Կարապետյանցը: Վերջինս էլ մինչեւ դատավորի կողմից նիստն ընդմիջելը հեռացավ նիստերի դահլիճից, քանի որ դատավորն ընդհատում էր նրան՝ թույլ չտալով հայտարարություն անել իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանի վերաբերյալ:

Գործում նոր մեղադրող դատախազ ներգրավվեց: Երբ դատավորը հարցրեց կողմերի կարծիքը, Արայիկ Պապիկյանն ասաց. «Մենք չենք կարող մեր պաշտպանյալների հետ քննարկել նոր մեղադրողի ներգրավման հարցը, քանի որ պաշտպանյալները հեռացված են նիստերի դահլիճից: Երբ մեզ կշտամբում եք, հարգելի դատավոր, ինչը չի բխում օրենքից, հաշվի առեք, որ դատարանն է նրանց զրկել այդ ներկա գտնվելու իրավունքից»:

Դատավորն էլ չհամաձայնեց՝ ասելով, որ ամբաստանյալներն իրենք են դիտավորյալ գործողություններով իրենց զրկել նիստերին մասնակցելու իրավունքից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31