Լրահոս
Օրվա լրահոսը

Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար. «Հայկական ժամանակ»

Հուլիս 06,2017 13:12

Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար։ Հենց այդ պատճառով էլ նա կալանավորվելուց հետո հացադուլ է հայտարարել եւ պահանջել իրեն կարանտինից հետո տեղափոխել մենախուց։

Այս մասին ասաց նրա պաշտպան Արմինե Ֆանյանը. «Ես պահանջել եմ, որպեսզի նա դադարեցնի հացադուլը, քանի որ այդպես հարց չի լուծվում։ Հացադուլը տեւել է մի քանի օր։ Հիմա մենախցում է, բայց չգիտենք, թե դա որքան կտեւի»,- ասաց Ֆանյանը՝ հավելելով, որ Արկադի Քոչինյանը չի ցանկանում պահվել այլ անձանց հետ՝ նույն խցում՝ քանի որ կարծում է, որ կարող են ճնշումներ գործադրել իր վրա։

Պաշտպանը նշեց, որ դիմել էր ՔԿՀ, որպեսզի ապահովեն իր պաշտպանյալի անվտանգությունը, քանի որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ իր պաշտպանյալին ՔԿՀ-ում վտանգ է ապառնում։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31