Լրահոս
Օրվա լրահոսը

Պատշաճ տեսքի է բերվում Վահագն Դավթյանի անվան զբոսայգու ստորգետնյա անցումը

Հուլիս 06,2017 16:05

Շարունակվում են Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգու ստորգետնյա հետիոտնային անցման այս տարվա ապրիլ ամսից մեկնարկած շինբարեկարգման աշխատանքները: Ըստ այդմ, հեռացվել են հատակի ու պատերի շարքից դուրս եկած կամ վնասված սալերը, որոնք այժմ փոխարինվում են նորերով: Արդեն ավարտվել է վնասված աստիճանների փոխարինումը, որին կհաջորդի աստիճանավանդակների մակերեսային շերտի թարմացումը:

Առաջիկայում կհղկվեն սալապատ բոլոր հատվածները, կնորոգվեն տարիների ընթացքում քայքայված առաստաղի բետոնյա առանձին հատվածները: Ստորգետնյա անցումը կունենա ջրահեռացման ու լուսավորության նոր համակարգեր:

Նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել նոր ուսումնական տարվա նախաշեմին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31