Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի օմբուդսմենը չի հավատում Մուխթարլիի առևանգման գործի արդար քննությանը

Հուլիս 07,2017 10:36

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին համոզված է, որ ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի՝ Վրաստանում առևանգվելու հետաքննությունը անարդյունավետ կլինի, քանի որ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները համաձայնեցված չեն գործում: Այս մասին հայտնում է meydan.tv-ն:

Օմբուդսմենը դիմել է Վրաստանի գլխավոր դատախազի գրասենյակին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Հանրությանը համոզելու համար, որ արդար հետաքննություն կընթանա, պետք է բացառել հիերարխիկ կամ ինստիտուցիոնալ կապերը քննիչների և հետաքննող մարմինների միջև»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանը:

Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հերքում են Մուխթարլիի առևանգման փաստը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ անընդունելի է համարում պետանվտանգության ծառայությունները վարկաբեկելու փորձերը: Նա նաև նշել է, որ թույլ չի տա, որպեսզի նման փորձերը վնաս հասցնեն երկրի հեղինակությանը և նրա ժողովրդավարական արժեքներին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31