Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբագրված կետերից մեկն էլ դպրոցներին հնարավորություն է տալիս ունենալ ոչ հայերեն կնիք. «Հայկական ժամանակ»

Հուլիս 07,2017 10:57

Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը, որով նախատեսվում են բավականին փոփոխություններ, իսկ խմբագրված կետերից մեկն էլ դպրոցներին հնարավորություն է տալիս ունենալ ոչ հայերեն կնիք։

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, պետական կառավարման մարմիններում քիչ չեն ռուսերենով գրագրություններն ու փաստաթղթաշրջանառության դեպքերը։

Եթե հանրակրթական հաստատությունների օրինակելի կանոնադրության մեջ մինչեւ այժմ փաստորեն պահանջ կար, որ կնիքը պետք է լինի հայերեն, ապա փոփոխված տարբերակում այդպես ընդամենը կարող է լինել։

Առաջին դեպքում նշված է. «Հանրակրթական դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք։ (…) Կնիքը, ձեւաթղթերը, խորհրդանիշը եւ անհատականացման այլ միջոցներ ձեւավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ»։

Իսկ արդեն փոփոխված տարբերակում ձեւակերպումն այսպիսին է. «Դպրոցը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ։ Կնիքը, ձեւաթղթերը, խորհրդանիշը եւ անհատականացման այլ միջոցներ ձեւավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ»։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31