Լրահոս
Օրվա լրահոսը

Կա աճի միտում, և բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու առևտրաշրջանառությունը. Իգոր Նազուրուկ

Հուլիս 08,2017 13:08

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկի հետ։

Դեսպան Նազարուկը շնորհավորել է նախարարին վերանշանակման և Կառավարության ծրագրի ընդունման կապակցությամբ։ Սուրեն Կարայանը և Իգոր Նազարուկը քննարկել են հայ-բելառուսական առևտրաշրջանառությունը մեծացնելուն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է, որ կա աճի միտում, և բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու առևտրաշրջանառությունը բոլոր արդոյւնավետ միջոցներով։ Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության ներսում  ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման վերաբերյալ։

Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկը ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև հայ-բելառուսական միջկառավարական նիստի կազմակերպման հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել 2017 աշնան թ․ սկզբին։ Քննարկվել է այս համատեքստում գործարար շրջանակների ներգրավվածությունը։ Սուրեն Կարայանն ընդգծել է, որ չափազանց կարևոր են երկու երկրների գործարարների շփումը և համագործակցությունը, անհրաժեշտ փորձի փոխանակումը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31