Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ին Հայաստանի պաշտպանական ծախսերին հատկացվել է նախատեսվածից 8 մլրդ դրամ ավելի գումար. razm.info

Հուլիս 12,2017 12:13

2016 թվականին պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեից կատարվել են 225,9 մլրդ դրամ ծախսեր` կազմելով ծրագրի 103,9%-ը: Այս մասին նշվում է ՀՀ 2016թ. բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կառավարության հաշվետվության մեջ, որն արդեն հաստատվել է Ազգային ժողովում:

2016 թվականի բյուջեով նախատեսված ծախսերը պիտի լինեին 207,3 մլրդ դրամ, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով հաստատված ծախսերը՝ 217,4 մլրդ դրամ:

Հաշվետվության մեջ նշվում է, որ շեղումը (գերակատարումը) պայմանավորված է Ռուսաստանի տրամադրած պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի գերազանցմամբ:

Նախորդ տարի այս ոլորտի ծախսերը չէին կատարվել և դրանք փոխանցվել են այս տարի՝ ընդհանուր առմամբ ավելացնելով այս տարի ծրագրի ֆինանսավորմանն ուղղված միջոցները:

Նյութի մանրամասները կարդացեք  razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31