Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Գիչյանին տեղափոխել են հիվանդանոց (Տեսանյութ)

Հուլիս 12,2017 15:39

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով  նիստը վերսկսելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել:

Բժիշկն արձանագրել է, որ նա ունի սրտի ստենդավորում, սակայն 10 օրից ավելի է՝ դեղամիջոց չի ընդունել եւ անհրաժեշտություն կա նրան քաղաքային հիվանդանոց տեղափոխել: Դատավորի փոխանցմամբ՝ քիչ առաջ Գիչյանին տեղափոխել են Նոր Նորքի հիվանդանոց:

Ըստ այդմ՝ նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 19-ին, ժամը 11.00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31