Լրահոս
Օրվա լրահոսը

Առնետները շարքից հանել են դոմիկի բնակչի անգամ հեռուստացույցը (Տեսանյութ). «Շիրակ կենտրոն»

Հուլիս 13,2017 11:26

Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանք նույնպես ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի, խոնավության ու քաղցի, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում:
Օգնություն տրամադրելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, նույնիսկ առնետները շարքից հանել էին մի կերպ աշխատող հին հեռուստացույցը:

Ի դեպ, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին այսօր Աննան պատմել է, որ երիտասարդ տարիներին, երբ ողջ է եղել ազատամարտիկ հայրը, հնարավորություն է ունեցել և շատ է սիրել դաշնամուրի վրա նվագել, սակայն մոտ 20 տարի նրա ձեռքերը չեն դիպել դաշնամուրի ստեղնաշարին: Այսօր մեր գրասենյակում Աննան հնարավորություն ունեցավ 20 տարի դադարից հետո, իր փոքրիկի համար նվագել:

Դուք նույնպես կարող եք աջակցել «Շիրակ կենտրոնի» բարեգործական ձեռնարկներին.
«Շիրակ կենտրոնը» հայտարարում է նոր բարեգործական ձեռնարկի մասին՝ «Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»

Ներկայացվող տեսանյութը յոթամյա տղայի հետ խարխուլ խրճիթում բնակվող միայնակ մոր՝ Աննայի ապրելակերպի մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31