Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարի առաջվա ցորենի փողը պարտք են

Հուլիս 13,2017 11:36

Տավուշի մարզի բազմաթիվ համայնքապետարաններ պարտք են 2012-2015 թվականներին պետական աջակցության ծրագրով Տավուշի մարզին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց տրվելիք  գումարներ:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմից տեղեկացանք, որ առանձին համայնքներ այդ սերմացուի դիմաց մեծ պարտքեր ունեն: Օրինակ, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր համայնքի պարտքը սերմացու ցորենի գծով կազմում է 9 միլիոն 812 հազար դրամ, Գետահովիտ համայնքինը՝ 7 միլիոն 224 հազար, սահմանամերձ Կոթի համայնքինը՝ 9 միլիոն 265 հազար, Կողբինը՝ 5 միլիոն 132 հազար դրամ եւ այլն:

Ընդհանուր առմամբ՝ Տավուշի մարզի 37 համայնքներ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց պետությանը պարտք են 111 միլիոն 772 հազար 200 դրամ: Այդ խնդիրը պարբերաբար քննարկվում է Տավուշի մարզխորհրդի նիստերում, սակայն  չի լուծվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31