Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի դեմ իմփիչմենթի նախաձեռնություն է սկսվել

Հուլիս 13,2017 12:04

Դեմոկրատ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Ալ Գրինը Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի նախաձեռնություն:

Նախաձեռնության հեղինակ, Կալիֆորնիան ներկայացնող Բրեդ Շերմանը Թրամփին մեղադրել է այն բանում, որ նա խոչընդոտել է արդարադատության գործողություններին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության քննության գործում: Որպես այդ գործողությունների ապացույց՝ կոնգրեսականը հիշեցրել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին պաշտոնից ազատելու Թրամփի որոշումը:

Շերմանը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի որդին՝ Թրամփ-կրտսերը խոստովանեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպել է ռուս փաստաբան Նատալիա Վեսելնիցկայայի հետ: Նրա խոսքով՝ փաստաբանը խոստացել էր իրեն պաշտոնական տեղեկություն տրամադրել Ռուսաստանի իշխանությունների մասին, որոնք կարող էին վնասել Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնին:

Շերմանի խոսքով՝ իր այս գործողությունը կարող է ծառայել որպես նախազգուշացում Սպիտակ տանը և իրավական մեխանիզմ ստեղծել Թրամփին հեռացնելու համար:

Նա նշել է, որ ցանկանում է «սկսել այդ երկարատև գործընթացը, որպեսզի պաշտպանի երկիրը իշխանության չարաշահումից, արդարադատությանը խոչընդոտելուց»:

ԱՄՆ պատմության մեջ իմփիչմենթի ենթարկվել է երկու նախագահ՝ Էնդրյու Ջեքսոնը (1868թ.) և Բիլ Քլինթոնը (1998թ.), բայց հետո նրանք երկուսն էլ արդարացվել են Սենատի կողմից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31