Լրահոս
Օրվա լրահոսը

Երկվորյակ եղբոր տվյալներով կեղծ անձնագրով հատել է հայ-վրացական սահմանը

Հուլիս 13,2017 20:07

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դավիթ Բեգլարյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. օգոստոսի 24-ին դիմելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Աբովյանի անձնագրային բաժանմունք եւ ներկայացնելով երկվորյակ եղբոր՝ Սամվել Բեգլարյանի կենսաչափական տվյալները, օգտագործելու նպատակով 2016թ. սեպտեմբերի 1-ին ստացել է եղբոր՝ Սամվել Բեգլարյանի կենսաչափական տվյալներով  լրացված, սակայն իր լուսանկարով, ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիրը:

Դ. Բեգլարյանը 2016թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 23.08-ին վերհիշյալ կեղծ անձնագրի օգտագործմամբ ՀՀ Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») եւ 329 հոդվածի 1-ին մասով («Պետական սահմանն ապօրինի հատելը»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝  Դ. Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրա  վերաբերյալ մեղադրանքը  դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31