Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանը ՊՊԾ գնդից 100 հազար դրամ է փոխանցել դստերը. Aysor.am

Հուլիս 18,2017 11:15

2016-ի հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունից Aysor.am-ը կներկայացնի ՊՊԾ մտած «Սասնա ծռեր» խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանին վերաբերող մի դրվագ։

Նկատենք, որ այս գործով կա 92 վկա, 41 տուժող, 34 մեղադրյալ։ Վկայություններ, մասնավորապես, տվել են ՊՊԾ-ին հարակից տարածքի բնակիչները։ Օրինակ, տարածքի բնակիչներից ղարաբաղյան ազատամարտին մասնակից Ա. Մնացականյանը գնդի մոտ տեղի ունեցածին ականատես է եղել առավոտյան, երբ վազել է տարածքով։ Նա իր ցուցմունքում ասել է, որ ՊՊԾ գնդի դիմաց տեսել է զինված մոտ 10 անձի, որոնց հագին եղել են զրահաբաճկոններ:

Հետաքրքրությունից դրդված՝ մոտեցել է նրանց, որպեսզի պարզի, թե ինչ է կատարվել: Նրանցից մեկը, որին վկան այդպես էլ չի հիշել, պատասխանել է, որ հեղափոխություն են անում, հոգնել են իշխանություններից, այդ պատճառով էլ գրավել են ՊՊԾ գունդը: Մնացականյանի հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ մի պահ մտել է գնդի սենյակներից մեկը, որտեղ տեսել է, որ կա մինչև վեց ոստիկան, իսկ Վալերի Օսիպյանը և Վարդան Եղիազարյանը զինված տղաների հետ բանակցություններ են վարել: Վկան ասել է, որ որպես պատերազմի մասնակից, հեռակա ճանաչել է Պավել Մանուկյանին և Արայիկ Խանդոյանին։

Խորենացի փողոցի տներից մեկի բնակիչներ Թումբոլյաններից Մ. Թումբոլյանը ցուցմունքներ է տվել՝ ասելով, որ գնդի գրավումից մի քանի օր անց սկսել է շփվել զինյալների հետ, իմացել է, որ նրանք Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, իրենց անվանել են «Սասնա Ծռեր»:
Թումբոլյանն ասել է նաև, որ իր աղջիկը՝ Նանեն, ենթադրել է, որ իր համադասարանցի Սոսեի հայրը, որի անունն Աշոտ է, նույնպես կարող է նրանց հետ լինել, քանի որ նա Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներից էր: Վկան ասել է, որ գնդի մոտ հանդիպել է Աշոտին և ծանոթացել նրա ու Արայիկ Խանդոյանի հետ, որին «Օդինոկի վոլկ» են անվանել:

Հասմիկ Համբարձումյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31