Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեխնոլոգիական նոր լուծումների» արդյունքում «Դատալեքս» համակարգում որոշ քրեական գործեր անհասանելի են դարձել

Հուլիս 18,2017 12:04

Վերջին շրջանում «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում որոշ քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունն ընդհանրապես անհասանելի է: Որոնում կատարելու արդյունքում հայտնվում են գործի վերաբերյալ սահմանափակ տեղեկություններ՝ «Ինֆորմացիան սահմանափակված է» նշումով, իսկ երբ փորձում ենք բացել գործը, բացվում է պատուհան՝ «Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը» գրությամբ: Խնդիրն առկա է հատկապես զինվորական գործերի դեպքում:

Միաժամանակ որևէ նշում չկա այն մասին, թե ինչ հիմքերով է անհասանելի տվյալ գործերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը և ովքեր են իրավասու դիտելու գործը:

Սովորաբար նման հարթակներում որոշ նյութեր հասանելի են լինում միայն գրանցված օգտատերերի համար: Սակայն «Դատալեքս» համակարգը, կարծես թե, դրանում գրանցվելու հնարավորություն էլ չի տալիս, հետևաբար՝ ո՞րն է տրամաբանությունը: Այս հարցերին պատասխան ստանալու ակնկալիքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հունիսի 7-ին դիմել է ՀՀ Դատական դեպարտամենտ և տեղեկատվություն հայցել այն մասին, թե ինչ հիմքով է սահմանափակվում որոշ գործերի դատական ակտերին հասանելիությունը, որ իրավական ակտերի հիման վրա է դա արվում, և առկայության դեպքում խնդրել է տրամադրել դրանց պատճենները: Դատական դեպարտամենտը 2017 թ. հունիսի 30-ի իր պատասխանում դա բացատրում է վերջին շրջանում համակարգում տեխնոլոգիական նոր լուծումների ներդրմամբ և ըստ էության, հարցմանը չի պատասխանում. «Ներկայումս ՀՀ դատական դեպարտամենտը ձեռնամուխ է եղել տեխնոլոգիական նոր լուծումների մշակմանը և www.Datalex.am ինտերնետային կայքում դատական գործերի էլեկտրոնային քարտերում առկա որոշ տեղեկատվության հասանելիության սահմանափակումը պայմանավորված է հիշյալ հանգամանքով»: Չնայած նրան, որ հարցմամբ հստակ տեղեկատվություն էր պահանջվել սահմանափակումների և դրանք հիմնավորող իրավական ակտերի վերաբերյալ, պատասխան գրությամբ դրան անդրադարձ չի կատարվում: Թե ինչ սկզբունքով է սահմանափակվում առանձին դատական գործերի հասանելիությունը, արդյոք դա տեխնիկական թերացում է, որը ենթակա է վերացման, թե՝ կոնկրետ նպատակ է հետապնդում, Դատական դեպարտամենտից չեն հստակեցնում՝ տալով անորոշ պատասխաններ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31