Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարատև վերականգնում երկրաշարժից հետո. BBC-ն այցելել է Գյումրի

Հուլիս 18,2017 15:52

BBC-ի ֆոտոլրագրող Օլիվեր Դոյլը շրջել է 1988թ. դեկտեմբերի 7-ին երկրաշարժից ավերված Գյումրիում, ծանոթացել` ինչպես է անցնում մարդկանց կյանքը դոմիկներում։

Ժամանակավոր մետաղե տանիքները, որոնք կառուցվել են Խորհրդային Միության կողմից, երկրաշարժից հետո էլ շարունակում են որպես տուն մնալ հարյուրավոր մարդկանց համար։

Կոշկակար Հովհաննեսը և նրա կինը` Արուսյակը, Դոյլին պատմել են, որ վերջին շրջանում դատարկություն են զգում, քանի որ որդիներից մեկն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, իսկ մյուսը պայմանագրային զինծառայող է։

1991թ` ԽՍՀՄ փլուզումից հետո ավերված Գյումրու վերականգնման աշխատանքները դանդաղեցին։ Չնայած որոշակի քայլեր ձեռնարկվել են այդ ուղղությամբ, բայց այսօր էլ տների վրա նկատելի են աղետի հետևանքները, ասվում է հոդվածում։

Գյումրու կենտրոնում Դոյլը լուսանկարել է երկու ժամագործի իրենց փոքրիկ խանութում։ Նա նաև այցելել է մսագործի խանութ։ Բայց ամենաշատը, որ Դոյլին տպավորել է, եղել է վնասներ կրած այս ազգի վրայով սավառնող հանգիստ երգը։

 

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31