Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարան գյուղի կենտրոնական հատվածում որսորդական հրացանով երկու անգամ օդ է կրակել

Հուլիս 18,2017 17:45

Հուլիսի 17-ին, ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1975 թ. ծնված Արթուր Մ.-ն Քաջարան գյուղի կենտրոնական հատվածում որսորդական հրացանով երկու անգամ օդ է կրակել, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Պ. Հ.-ն և 1993 թ. ծնված Հ. Ն.-ն անդորրը խախտելու կապակցությամբ դիտողություն են արել Արթուր Մ.-ին, և նրանց միջև ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ոտքով և ձեռքով հարվածներ է հասցրել՝ վերջիններիս պատճառելով վնասվածքներ:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:

Հրացանն առգրավված է:

Արթուր Մ.-ն, Պ. Հ.-ն և Հ. Ն.-ն հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31