Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԻՆ-ը ճանաչվեց տարվա պետական կառույց

Հուլիս 18,2017 22:40

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին կազմակերպեց Հայկական Փի Ար 2-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության նպատակն էր համակարգել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում Փի Ար մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:

Փորձագիտական ուսումնասիրության, ինչպես նաև թիրախային լսարանի համար նախատեսված հարցումների արդյուքների հիման վրա «Տարվա պետական կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ ԱԻՆ-ը:

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի փոխարեն մրցանակը հանձնվեց նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանին.

-Այս մրցանակը և′ ոգևորող, և′ պարտավորեցնող է, սա ՀՀ ԱԻՆ-ի մեծ կոլեկտիվի աշխատանքի գնահատականն է` փրկարարից մինչև նախարար: Անշուշտ, սա նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատանքի արդյունքն է, սակայն, որքան էլ Փի Ար թիմը պրոֆեսիոնալ լինի, լավագույն արդյունքի հնարավոր է հասնել միայն, եթե կառույցն իրականացնում է իր առջև դրված հիմնական խնդիրները: Ուստի այս մրցանակը հատկապես մեր փրկարարների սրտացավ աշխատանքի, «911» ծառայության գործունեության արդյունք է, – նշեց Դավիթ Կարապետյանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց նաև միջոցառման կազմակերպիչներին` գնահատականի և մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը նպաստող մրցանակաբաշխության համար:

ՀՀ ԱԻՆ-ի` հանրության հետ թափանցիկ, բաց ու կառուցողական աշխատելաոճի ձևավորման հարցում հատկապես մեծ է լրատվամիջոցների դերը. ՀՀ ԱԻՆ-ը շնորհակալ է նաև գործընկեր լրատվամիջոցներին՝ վստահության ու համագործակցության համար:

 ՀՀ ԱԻՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31