Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

Հուլիս 19,2017 18:42

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վայոց Ձորում 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

2017 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 10:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Եղեգնաձոր քաղաքի «Ղռեր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի՝  հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է մոտ 35 տարեկան տղամարդու դի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

ՀՀ քննչական կոմիտե

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31