Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժողովրդի ուժն ու հզորությունը միասնության և համախմբման մեջ է». Սփյուռքի նախարար

Հուլիս 20,2017 12:14

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամմանի «Սուրբ Թադևոս» լրագրի խմբագիր, ՀՕՄ վարչության և ՀՄԸՄ վարչակազմի ատենադպրուհի, Հայոց Առաջնորդարանի քարտուղարուհի, Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի փոխտնօրեն և հայոց լեզվի ուսուցչուհի Ռաքէլ Ասադուրյան-Մարգարյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում ազգային վարժարանի և հայոց լեզվի ուսուցչուհու հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նա հետաքրքրվեց համայնքային նորություններով, հորդորեց ավելի ակտիվ մասնակցել Սփյուռքի նախարարության ծրագրերին: Ուրախ եմ, որ ակտիվ և ժրաջան եք, հետաքրքիր գործեր եք նախաձեռնում և իրականացնում: Պատրաստ ենք աջակցել ձեր նախաձեռնություններին: Պետք է իրար օգնենք, իրար սիրենք, իրար բարձրացնենք: Մեր ժողովրդի ուժն ու հզորությունը միասնության և համախմբման մեջ է». – հավելեց Սփյուռքի նախարարը:

Ռաքէլ Ասադուրեան-Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Ամմանի Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի հաջողությունները, առկա խնդիրներն ու ծրագրերը:

Քննարկվեցին դասագրքերի, հայոց լեզվի և ինքնության պահպանության հետ կապված հարցեր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31