Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում հայտնի հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են. shamshyan.com

Հուլիս 21,2017 11:58

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի /դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով։ Երեկ՝ հուլիսի 20-ին, քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարի Հ. Համբարձումյանի նկատմամբ և որպես խափանման միջոց, ընտրվի կալանք։

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, որից հետո քննիչը կրկին դիմելու է միջնորդությամբ՝ դատարան՝ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով։

 

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31