Լրահոս
Օրվա լրահոսը

Սալվադոր Դալիի մարմինն արտաշիրմել են

Հուլիս 21,2017 12:50

Իսպանիայի հյուսիս-արևելքում (Կատալոնիա)՝ Ֆիգերաս քաղաքում արտաշիրմել են սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի մնացորդները: Նման որոշում կայացվել է մի կնոջ պահանջով, որը պնդում է, թե Դալիի դուստրն է:

Դատական փորձագետները հաջողությամբ կենսաբանական նմուշներ են վերցրել նկարչի մարմնից: Թե կոնկրետ ինչ նմուշների մասին է խոսքը, չի հաղորդվում: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ՝ ատամներ, եղունգներ, կրծոսկր: Այդ նմուշները կուղարկվեն Մադրիդ՝ փորձաքննության, որը կարող է տևել շուրջ մեկ շաբաթ:

Կնոջ անունը, որ պնդում է՝ Դալիի դուստրն է, Փիլար Աբել է: Նա 61 տարեկան է, ծնվել է Ժիրոնում՝ Դալիի հայրենիք Ֆիգերասից ոչ հեռու:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31