Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ

Հուլիս 21,2017 13:32

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այցելել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան մանկական և Մուրացանի անվան գրադարաններ, ինչպես նաև՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոց:

Երևան-Ստեփանակերտ մշակութային սերտ համագործակցության շրջանակում այս հաստատություններին է փոխանցվել շուրջ 1600 կտոր մասնագիտական գրականություն և երաժշտական ձեռնարկ:

Գրադարանների և երաժշտական դպրոցի համակազմերի հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:

Շնորհակալություն հայտնելով անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու համար՝ գրադարանների և երաժշտական դպրոցի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել համագործակցության շրջանակում կազմակերպել նաև տեղի մասնագետների, ինչպես նաև աշակերտների փորձի փոխանակումներ: Ռուբեն Հովահաննիսյանը վստահեցրել է, որ այդ նպատակով ևս կիրականացվեն համապատասխան աշխատանքներ՝ ապահովելով նաև Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաների մասնակցությունը «Հնչում է Երևանը» ամենամյա երաժշտական փառատոնին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31