Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենք կդառնան (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 26,2017 10:25

Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրենքի նախագիծը: Եթե նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի նախագիծը, Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենքի ուժ կստանան:

Օրենքի նախագիծն ընդունվել էր Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից 98 կողմ 2 դեմ ձայներով դեռեւս հունիսին: Երեքշաբթի 419 կողմ եւ 3 դեմ ձայներով օրենքի նախագիծը վավերացրեց նաեւ Ներկայացուցիչների պալատը: Կոնգրեսական Սթիվ Քոհենի խոսքով, ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն ու Մոսկվայի գործողությունները Ուկրաինայում չէին կարող անպատասխան մնալ.
«Ռուսաստանը միջամտել է մեր ժողովրդավարությանը եւ, կարծում եմ, խախտել իմ ընտրողների կամքը»:

Կոնգրեսական Ջերոլդ Նադլերն «Ամերիկայի Ձայն»-ին ասաց, որ հույս ունի, օրինագծի ընդունումը պարզ ազդակ կդառնա բոլոր այն երկրների համար, որոնք ապագայում փորձեն միջամտել Միացյալ Նահանգների ընտրություններին.

«Մեր ընտրությունները մեր քաղաքացիների կամաարտահայտությունն են եւ արտերկրյա ցանկացած կառավարության միջամտությունն անթույլատրելի է»:
Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված օրենքի նախագիծը նախագահ Թրամփի կողմից վավերացումից հետո Մոսկվայի դեմ պատժամիջոցները օրենքով է ամրապնդելու, ինչի արդյունքում դրանք կարող են շարունակվել տարիներ: Օրենքը փաստացի զրկում է ԱՄՆ-ի նախագահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ինքնուրույն վերացնելու կամ թուլացնելու իրավունքից:

«Ոչ մի նախագահ չի ցանկանա կորցնել պատժամիջոցները հանելու լիազորությունը», – ասում է վերլուծաբան Ուիլ Պոմերանցը, ում խոսքով, Կոնգրեսի կողմից նախագահին որեւէ երկրի նկատմամբ պատժամիջոցները հանելու իրավունքից զրկելը հազվադեպ քայլ է, – «Առավել հատկանշական այն է, որ այդ հանրապետական մեծամասնությունը որոշեց այդ լիազորություններից զրկել իր իսկ նախագահին»:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31