Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղմթերք վերամշակողներին արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ կտրամադրեն` չիր պատրաստելու համար

Հուլիս 26,2017 14:27

Անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային իրավաբանական անձանց ֆինանսական վարձակալությամբ (լիզինգ) արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու համար այսօր գյուղատնտեսության նախարարությունում ստորագրվեց էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր`«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի եւ «Սուրեն-Անի» ՍՊԸ-ի միջեւ:

Միջոցառմանը ներկա «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանի տվյալներով, տոկոսադրույքը տարեկան 12. % է, կանխավճարն՝ առնվազն լիզինգի առարկայի արժեքի 20 %-ի չափով, առավելագույն ժամկետը՝ 1 տարի:
Լիզինգի գործողության ողջ ընթացքում լիզինգի առարկաները կգտնվեն երաշխիքային սպասարկման մեջ:

Ըստ կողմերի, համագործակցությունը կնպաստի մեր երկրում գյուղատնտեսության եւ ձեռնարկատիրության զարգացմանը, նաեւ կխթանի չրերի արտահանումը:

«Սուրեն-Անի» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Գալստյանի ներկայացմամբ, նախատեսված են չորանոցների երեք մոդել` 550 կիլոգրամանոց, 750 եւ 950 կիլոգրամանոց, որոնք նախատեսված են մրգերի համար:

Սուրեն Գալստյանն ասաց, որ անցյալ տարի պայմանագիր են կնքել Վրաստանի մի շարք կազմակերպությունների հետ, այս պահին քննարկում են Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության ընկերությունների հետ համագործակցության հարցը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31