Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը Իսրայելի` Ադրբեջանին զենք վաճառելու, Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին (Տեսանյութ)

Հուլիս 27,2017 14:48

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե Ալիեւ-Սարգսյան հանդիպում կայանալո՞ւ է, պատասխանեց, որ համանախագահները նման առաջարկ արել են. «Այդ ուղղությամբ մյուս նախագահներն աշխատում են, այդ ուղղությամբ դեռ որեւէ պայմանավորվածություն, որոշում չկա:

Լրագրողները նաեւ պարոն Քոչարյանից հետաքրքրվեցին, թե Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարի` Հայաստան կատարած այցն  ի՞նչ արձագանքներ է առաջացրել իրանական կողմի մոտ: Հարցրին նաեւ, թե Իսրայելի նախարարի հետ քննարկվե՞լ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը:
«Ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Իսրայելի ժողովուրդների միջեւ կան շատ ընդհանրություններ եւ շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն եւ մեկուսացված չլինեն պետությունները»: Իրանի արձագանքի առնչությամբ էլ ասաց` մենք միշտ ելնում ենք մեր շահերից:

Ադրբեջանին զենք վաճառելու մասով էլ Շավարշ Քոչարյանն ասաց` Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է, հրապարակային հնչել է. «Իրենք պատրաստ են բոլորին էլ վաճառեն` այդ թվում եւ մեզ»:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31