Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաբերդ գյուղում քամուց վնասվել են մոտ 10 տան տանիք, 3 տրանսպորտային միջոց և կողաշրջվել է 10 էլ.սյուն

Օգոստոս 01,2017 11:04 Share

Օգոստոսի 1-ին, ժամը 08:05-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 31-ին ժամը 19:30-ի սահմաններում Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում քամուց վնասվել են մի շարք տան տանիքներ:

Ժամը 08:06-ին կապ է հաստատվել Քարաբերդի գյուղապետ Մ. Գուլոյանի հետ, ով տեղեկացրեց, որ ըստ նախնական տվյալների՝ գյուղում վնասվել են մոտ 10 տան տանիք, 3 տրանսպորտային միջոց և կողաշրջվել է 10 էլ.սյուն, ժամը 08:05-ի դրությամբ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված է:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ, հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարսի» մասնաճյուղի գլխավոր ինժեներին:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել