Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ դիվանագիտության 25 տարիների երկու բացթողումները (Տեսանյութ)

Օգոստոս 01,2017 13:16

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով, հայկական դիվանագիտությունը վերջին 25 տարիներին երկու մեծ բացթողում է ունեցել. Հայաստանում Իսրայելի դեսպանություն չբացելը և Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը:

«Եթե երկրորդը շատ դժվար է շտկել, ապա առաջինը համեմատաբար հեշտ: Իսրայելն այն երկիրն է, որից մենք կարող ենք օգտվել մի քանի բնագավառներում՝ ՏՏ, բժշկություն, արտագաղթի կանխարգելման մոդելի յուրացում և այլն»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց դիվանագետը:

Հիշեցնենք, վերջերս ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Նա իր երկրի կառավարությունում մի քանի տարի զբաղեցրել է հետախուզության և անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը: Երեւանում իսրայելցի պաշտոնյան հայտարարեց, որ հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել:

Հայ-իսրայելական հարաբերություններում ճեղքման հիմա գրանցվելն, ըստ Արման Նավասարդյանի, պայմանավորված է մի շարք աշխարհաքաղաքական գործոններով: Դեսպանը ճիշտ չի համարում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում երեք խնդիր է դրվում`ցեղասպանության ճանաչում, հայ-թուրքական հարաբերություններ եւ Արցախի հարց: Ըստ նրա, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք չլուծելով, մենք տանուլ ենք տալիս նաեւ այս հարցերում:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031