Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանի Մահինդրա քոլեջի սովորող Վազգեն Անանյանն Արցախում է ծառայելու

Օգոստոս 01,2017 15:42

Ներկայացրել ենք Դիլիջանի բնակիչ Վազգեն Անանյանի խնդիրը: Վազգենը 2016թ.ին ընդունվել է UWC Մահինդրա քոլեջ։ UWC-ն միջազգային դպրոցների ցանց է, որտեղ երկամյա կրթությամբ սովորում են 16-19 տարեկաններ։ Վազգենը սովորել է մեկ ուսումնական տարի, փոխադրվել հաջորդ դասարան։ Զինծառայությունից Վազգենի տարկետում ստանալու խնդրանքով նրա մայրը՝ Գայանե Սահակյանը էլեկտրոնային փոստով դիմել է ՊՆ Վիգեն Սարգսյանին:

Հնդկաստանում ուսուցումը իրականացվում է միջազգային, հանրակրթական ավագ դպրոցի ծրագրով։ Ուսման մեկ տարվա վարձը կազմում է 27.000ԱՄՆ դոլարին համարժեք գումար ։ Ուսման վարձը ֆինանսավորել են IDEA հիմնադրամը, Հնդկաստանի Մահինդրա քոլեջը։ Ավարտելուց հետո Վազգենը կստանար IB կարգի դիպլոմ, որը ունի միջազգային ճանաչում, տղաս հետագա ուսման հնարավորություն կստանա արտերկրի լավագույն բուհերից մեկում։ Ուսումը կիսատ թողնելու դեպքում նա չի կարող այդ դիպլոմը ստանալ, որովհետեւ տարիքային սահմանափակում կա:

Գայանե Սահակյանը հայտնեց, որ հուլիսի 31-ին Վազգենին ժամկետային զինծառայության են զորակոչել: Նա կծառայի Արցախում: Գ. Սահակյանն ասաց, որ Մահինդրա քոլեջում Վազգեն Անանյանի դասընկերները նրա շահերը պաշտպանելու համար համացանցում ստորագրահավաք են կազմակերպել:

Տիկին Գայանեն ասաց, որ իր որդին ժամկետային զինծառայությունից չի խուսափել, իրենց ընտանիքը հայրենասեր է: Վազգենի հայրը 15 տարի ծառայում է ՀՀ զինված ուժերում, Վազգենի հորեղբայրն արդեն 10 տարի, որպես պայմանագրային զինծառայող, առաջնագծում է ծառայում, Վազգենի հոր պապը՝ Վազգեն Անանյանը զինվորական մասնագետ է եղել, կոչումով գնդապետ, 3 պատերազմի մասնակից էր, բազում շքանշանների է արժանացել,, Իջեւանում շատ հարգված անձ է եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարում՝ Վազգեն Անանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031