Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտած երիտասարդը տուգանվեց 700 000 դրամի չափով (Տեսանյութ)

Օգոստոս 01,2017 19:07

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Armtimes.com-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանի մասնագիտական գործունությունը խոչընդոտած Հայկ Հունանյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք՝ Հայկ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ընթացքը լուսաբանող, զանգվածային լրատվության միջոց հանդիսացող «Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ՝ լրագրող Տաթեւ Խաչատրյանի լիազորությունների իրականացմանը:

Այս գործող մեղադրող դատախազը միջնորդեց Հունանյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Տուժող Տաթեւ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը միացավ միջնորդությանը՝ կարծիք հայտնելով. «Գտնում ենք, որ ամբաստանյալը պետք է պատասխանատվության ենթարկվի, ինչը հետագայում կնպաստի նման դեպքերի կանխմանը»:

Բանկում որպես վարկային մասնագետ աշխատող Հայկ Հունանյանը, որը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, դատավորին ասաց, որ ընդունում է մեղքը եւ զղջում. «Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Այո, հասկանում են կատարածս…Մյուս անգամ նման բան չեմ անի»,-իր վերջին խոսքում ասաց երիտասարդը:

Նրա պաշտպան Նարինե Մկրտչյանն էլ դատավորին խնդրեց հաշվի առնել, որ Հունանյանը, որը նախկինում դատապարտված եւ արատավորված չի եղել, խնամքին հղի կին ունի:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը որոշեց Հայկ Հունանյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել տուգանքի՝ 700 000 դրամի չափով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031