Լրահոս
Օրվա լրահոսը

Փակվել են Շիրակի մարզպետարանի շուրջբոլորը գտնվող խանութները

Օգոստոս 01,2017 19:30

Գյումրու Տեքստիլագործների թաղամասում, Շիրակի մարզպետարանի շուրջբոլորը գտնվող խանութները հերթով փակվում են։ Ընդ որում` փակվում են ինչպես սննդամթերքի, այնպես էլ կտորեղենի, վարագույրների խանութները, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց ճոխ տեսականիով։

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը խանութների փակվելը մեկնաբանում է թե՛ գնորդների թվի պակասով, թե՛ Գյումրիում արտադրություն չստեղծելով։ «Եթե գնորդ չկա, բնակչության թիվը քիչ է, խանութների թիվը շատ է, դա, բնականաբար, կհանգեցնի տվյալ օբյեկտի վնասով աշխատելուն։ Բնական է վնասով աշխատելու դեպքում ստիպված պետք է փակեն։ Գյումրիում օրեցօր խանութներ են բացվում ու օրեցօր բնակչության թիվն է նվազում․ սա էլ բնականաբար խախտում է հավասարակշռությունը։ Հետևաբար, և զարմանալ պետք չէ, որ 3 հատ խանութ է բացվում, 10 հատը փակվում են, շուկայի օրենքն է, քաղաքը հագեցած է խանութներով, այսօրվա դրությամբ մեր քաղաքին այսքան խանութ ու սպասարկման օբյեկտները ձեռք չեն տալիս, անիմաստ են։

Իհարկե, սպասարկման օբյեկտ բացող մարդկանց էլ հասկանալ է պետք, իրենք եկամուտ ապահովող աշխատանքի ուրիշ ոլորտ չեն կարող գտնել, բացի այդ ոլորտից, արդյունաբերական ձեռնարկություններն էլ շատ քիչ են, եղածներն էլ խնդիրներ ունեն։ Այս հարցի լուծումը միայն արդյունաբերական ձեռնարկություններ աշխատեցնելն է, որն էլ գլոբալ իմաստով կապված է երկաթուղիների, կոմունիկացիաների մատչելիությունից, որակյալ կադրերից, որոնք պիտի այդ արտադրանքը արտադրեն։ Այս բոլորը մեկ ընդհանուր շղթա է, կարող է մի շղթան լավ աշխատի, մյուս շղթան վատ աշխատի, գործը չստացվի։ Կապիտալ ներդրումներ ու որակյալ աշխատուժ են պետք մեր քաղաքին, մասնագիտական որակը շատ կարևոր է, ներդրողներն էլ չեն ձգտում Գյումրիում ներդրումներ կատարել, շատ հարցեր կան․․․»,-ասում է ազգագրագետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031