Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Զուրաբյանը աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալ նվաճեց

Օգոստոս 01,2017 22:55 Share

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը: Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից մեդալի համար պայքարելու իրավունք նվաճել էին 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը եւ 96 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը:

Կարենը չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտում համառ պայքարում զիջեց ադրբեջանցուն եւ արժանացավ արծաթե մեդալի, իսկ Սարգիսը երրորդ տեղի համար պայքարում պարտվեց:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել