Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականում փոփոխություններ կլինեն

Օգոստոս 01,2017 23:15 Share

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը, ամփոփելով Սարաեւոյում ավարտված Եվրոպայի առաջնությունում մեր պատանիների մասնակցությունը, Aravot.am-ին ասաց.  «Քանակական եւ որակական առումով մենք ավելի շատ ակնկալիքներ ունեինք, բայց մեր սպասելիքներն արդարացան որոշ չափով: Տարեցտարի Եվրոպայի առաջնության աշխարհագրությունը մեծանում է, իսկ մրցակցությունն ուժեղանում: Անգամ Հոլանդիան ու Սլովակիան մրցանակակիր ունեցան: Նման բան երբեք չէր եղել: Մեկ ամիս հետո աշխարհի առաջնությունն է, որին պետք է լրջորեն նախապատրաստվենք: Թիմի կազմում փոփոխություններ ենք  անելու աշխարհի առաջնությունում լավ հանդես գալու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել