Լրահոս
Օրվա լրահոսը

Իր տունը հրկիզելիս այրվածի հոգեհացն է եղել Դիլիջանում սպանության նախապատճառը

Օգոստոս 07,2017 14:18

Օգոստոսի 5-ին Դիլիջանում տեղի ունեցած վեճի, ծեծկռտուքի ժամանակ դանակահարությունից հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է 1990թ. ծնված Արթուր Եգանյանը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ Դիլիջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արթուր Եգանյանին դանակահարած, 1978թ. ծնված Հայկ Գուլինյանը, 1958թ. ծնված Հակոբ Եգանյանը եւ 1966թ. ծնված Արտակ Եգանյանը: Արտակ Եգանյանը Արթուր Եգանյանի հայրն է, Հակոբ Եգանյանը՝ Արտակի հորեղբոր որդին:

Շուրջ 15 տարի Վրաստանում ապրող Կարեն Ռեւիկի Մանուկյանը օգոստոսի լույս 4-ի գիշերը փորձել է հրկիզել Դիլիջանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող իր տունը, որի մեջ եղել են իր ընտանիքի անդամները: Բենզինը տան մուտքի դռան վրա լցնելիս նա դյուրավառ հեղուկից անզգուշաբար թափել է իր վրա, լուցկու հատիկի բռնկումից հետո այրվել է ոչ թե տունը, այլ՝ ինքը Կ. Մանուկյանը: Վերջինիս թաղումից հետո նրա ընտանիքի անդամները նրա համար հոգեհաց չեն կազմակերպել:

Դրանից հետո այդ թաղամասի մի խումբ տղամարդիկ որոշել են «Ջոնիկի բեսեդկա» տաղավարում Կ.Մանուկյանի հոգեհացը կազմակերպել: Հետո տխրության սեղանի մասնակիցների մի մասը հեոացել է, մնացել են Հայկ Գուլինյանը ,Հակոբ, Արտակ եւ Արթուր Եգանյանները:

Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ նրանց միջեւ խոսակցություն եւ վեճ է ծագել իրենց թաղի մասին, թե սա ինչ թաղ է, ուր մարդը փորձել է իր տունը հրկիզել: Հայկ Գուլինյանի ասելով՝ Արթուր Եգանյանը ձեռքով հարվածել է իրեն, Հակոբ Եգանյանն շշով հարվածել է Հայկի գլխին: Դրանից հետո Հ. Գուլինյանը դանակը թափահարել է՝ վնասվածքներ հասցնելով Արթուր, Արտակ եւ Հակոբ Եգանյաններին:

Նախաքննություն է կատարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031