Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն քաղաքականությունը փոխելու ծրագրի շուրջ թեժ բանավեճեր ԱՄՆ-ում. «Ազատություն» ռադիոկայան

Օգոստոս 08,2017 11:45

Միացյալ Նահանգներում չեն դադարում բանավեճերը միգրացիոն քաղաքականությունը փոխելու՝ հանրապետականների ծրագրի շուրջ, որը նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որակել է պատմական ու կենսական Ամերիկայի բարգավաճման համար:

Սենատորներ Թոմ Քոթոնի ու Դեյվիդ Պերդյուի՝ անցած շաբաթ ներկայացրած նախագիծը, մասնավորապես, առաջարկում է հիմնովին փոխել Նահանգներում մշտական բնակության իրավունք տալու կարգն ու «Գրին քարտի» խաղարկության կամ ընտանիքների վերամիավորման փոխարեն շեշտը դնել ներգաղթյալների հմտությունների, պրոֆեսիոնալ կարողությունների ու փորձառության վրա:

Նախագծով առաջարկվում է Կանադայի ու Ավստրալիայի նման սահմանել բալային համակարգ և մշտական բնակության իրավունք տալ նրանց, ովքեր մի շարք չափանիշների համապատասխանելով՝ ընդհանուր առմամբ 30 միավոր կունենան: Չափորոշիչներից են անգլերենի իմացությունը, բարձրագույն կրթությունը, Նահանգներում բարձր վարձատրվող աշխատանքի հրավերն ու երիտասարդ տարիքը: Կան նաև բոնուսներ, օրինակ՝ եթե Նոբելյան մրցանակակիր եք՝ արդեն ունեք 25, օլիմպիական մեդալի դեպքում՝ 15 միավոր:

«Մրցակցային այս համակարգով մենք նախապատվությունը կտանք նրանց, ովքեր կարող են խոսել անգլերեն, ֆինանսապես ապահով են և ունեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են ամերիկյան տնտեսությանը», – անցած շաբաթ հայտարարեց նախագահ Թրամփը: – «Օրենսդրական այս բարեփոխումը ցույց է տալիս մեր համերաշխությունը ամերիկացի աղքատ ընտանիքների հետ, նրանք արժանի են ունենալ միգրացիոն համակարգ, որը առաջին հերթին հաշվի կառնի նրանց կարիքները և Միացյալ Նահանգների շահերը կդասի ամեն ինչից վեր»:

Փոփոխության աջակիցները պնդում են՝ Ամերիկան այլևս լայնարձակ ու անսահման հնարավորություններով երկիր չէ, այլ զարգացած պետություն է՝ խիտ բնակեցված քաղաքներով ու գործազրկությամբ, և միգրացիոն քաղաքականությունը պետք է հաշվի առնի դա:

 

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031