Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ քաղաքականության վրա ազդում է զինվորականությունը, դա կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա». արեւելագետ (Տեսանյութ)

Օգոստոս 08,2017 12:09 Share
Աջակցեք aravot.am-ին

«Իմ կարծիքով՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա գնալով ուժեղանում է զինվորականության ազդեցությունը: Սա նոր երեւույթ է եւ կապված է Թրամփի նախագահության հետ: Սա արտահայտվելու է նաեւ մեր տարածաշրջանում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր նման կարծիք հայտնեց թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Մասնավորապես, ինչպես նա նշեց, հուլիսի 30-ին Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները մաս են կազմում ավելի լայնածավալ զորավարժությունների ծրագրի, որը տեղի կունենա Սեւ ծովի ողջ ավազանով՝ տասնյակ հազարավոր զինվորականների ներգրավվածությամբ. «ԱՄՆ-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Սեւ ծովի ավազանին: Այս առումով Վրաստանի դերն է մեծանում ԱՄՆ-ի համար, քանի որ Վրաստանը ելք ունի դեպի Սեւ ծով»:

Փորձագետն աննախադեպ որակեց այն փաստը, որը նման զորավարժություններին զուգահեռ՝ Վրաստանում է գտնվել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: