Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ աշնանն Արցախի հարցով բանակցային գործընթացը կվերսկսվի». Ռուբեն Սաֆրաստյան

Օգոստոս 08,2017 14:08

«Ադրբեջանը փորձում է դիվանագիտական «մանյովրներով» իր համար ավելի բարենպաստ դիվանագիտական դաշտ ապահովել, քանի որ կարելի է սպասել, որ աշնանը համանախագահները կփորձեն ակտիվացնել բանակցային գործընթացը: Ադրբեջանն էլ կփորձի ուժեղացնել դիրքերը տարածաշրջանում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման հնարավորությանը՝ ասաց թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա կարծում է, որ աշնանը բանակցային գործընթացը կվերսկսվի, իսկ թե ինչ փաստաթղթով՝ դժվար է ասել. «ԱՄՆ-ն, օրինակ, ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի հակամարտության կարգավորման հարցում»:

Ըստ բանախոսի՝ ի հակադրություն քաղաքական եւ տնտեսական առճակատման, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերն Արցախի հարցում սուր բախման մեջ չեն. «Երկուսն էլ շահագրգռված են, որպեսզի հարցը չմտնի ռազմական գործողությունների փուլ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031