Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ում հայանպաստ հայկական համայնք գոյություն չունի». Գրիգորի Այվազյան (Տեսանյութ)

Օգոստոս 08,2017 15:01

«Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների խստագույն սրմամբ պայմանավորված՝ Ռուսաստանում խառնաշփոթ է: Շատերն ասում են՝ Ռուսաստանը մեր հետ է, մեր դաշնակիցն է, բայց այդ գաղափարը պատմության գիրկն է անցել: Ռուսաստանը խոշոր խաղ է խաղում, իսկ այդ խաղասեղանին Ղարաբաղի ճակատագիրը մանրադրամ է»,-Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս հնարավորությունների մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա պնդմամբ՝ այլեւս գոյություն չունի այն համոզմունքը, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է. «Ռուսաստանն իր խնդիրների մեջ է խրված եւ կարող է զոհաբերել շատ բաներ: Մենք մենակ ենք մնացել Արցախի հակամարտության խնդրի հետ: Եթե մեր որոշ ղեկավարներ հույսեր են փայփայում, որ ռուսը կգա ու հարց կփոխի, այդպես չի, Ռուսաստանը բանակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»:

Այվազյանի խոսքով, ՀՀ-ն կարող է, օրինակ, ջերմացնել հարաբերությունները Իսրայելի հետ. «Եթե հիմա նախաձեռնողականություն չցուցաբերենք, կկորցնենք ոչ թե Ղարաբաղի հարցում հայանպաստ լուծումները, այլ առհասարակ՝ ամեն ինչը»:

Անդրադառնալով Արցախի խնդրում ռուսաստանահայ համայնքի դերին՝ փորձագետը հայտարարեց. «ՌԴ-ում հայանպաստ հայկական համայնք գոյություն չունի ընդհանրապես: Մենք պետք է աշխատեինք այդ համայնքի ձեւավորման վրա: Այդ ուղղությամբ անելիքներ ունի ՀՀ Սփյուռքի նախարարությունը: Շատ լավ է, որ «Արի տուն» ծրագիր են անում, բայց ՌԴ-ում հայկական դպրոցներում շատ քիչ են ուսումնասիրում հայոց պատմություն, հայկական եկեղեցին չեն տարբերում ուղղափառից, եւ այլն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031