Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում հայտարարել են, որ թույլ չեն տա Սաակաշվլիին հատել սահմանը

Օգոստոս 08,2017 15:07

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը պատրաստվում է վերցնել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի անձնագիրը և թույլ չտալ նրան մուտք գործել Ուկրաինա: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Վասիլի Սերվատյուկը:

Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հուլիսի 26-ին հայտնել էր, որ երկրի նախագահը Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից: Նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ նման քայլի են դիմել, քանի որ անձնագիր ստանալիս նա ոչ հավաստի փաստաթղթեր է ներկայացրել: Ինքը՝ Սաակաշվիլին, այդ ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում, ավելի ուշ տեղափոխվել էր Լեհաստան:

Սերվատյուկը նշել է, որ թույլ չեն տա Սաակաշվիլիին հատել Ուկրաինայի սահմանը, քանի որ «այդ քաղաքացին չունի այնպիսի փաստաթուղթ, որը նրան իրավունք կտան հատել պետական սահմանը»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031