Լրահոս
Օրվա լրահոսը

«Նստած նայում ենք, թե ոնց են հարեւան Ադրբեջանում կոտորում ՀՀ միակ դաշնակիցներին». ադրբեջանագետ (Տեսանյութ)

Օգոստոս 08,2017 15:26

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց, որ կապ է պահպանում Ադրբեջանում բռնաճնշումների ենթարկվող տեղաբնիկների՝ թալիշների, լեզգիների, թաթերի հետ, որոնք օգնություն են ակնկալում Հայաստանից: «Մեծ հույսով են սպասում, որ ՀՀ-ից նրանց ինչ-որ ազդանշան կտան, որ համատեղ գործողություններ կլինեն, սակայն, ցավոք, այդ ամենը հասարակական մակարդակի վրա է միայն»,-նշեց Այվազյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն պետք է իրական քայլեր ձեռնարկի. «Թալիշներն ու լեզգիներն իրական ուժ են ներկայացնում թվաքանակով: Պետք է կազմակերպել համապատասխան հանդիպումներ, խրախուսել գործողություններ, նյութական որոշակի օգնություն հատկացնել: Նստած նայում ենք, թե ոնց են հարեւան երկրում կոտորում մեր միակ դաշնակիցներին: Առայժմ խորհրդավոր լռություն է»:

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանին պետք է ոչ թե ֆաշիստական Ադրբեջան, այլ Ադրբեջան՝ տրոհված փոքրիկ՝ բարեկամական պետությունների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031