Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՅՈՒ-ի ավագ. «Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»

Օգոստոս 08,2017 18:37 Share

Այսօր Մակեդոնիայում ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի համար կայանալիք Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումից առաջ հրավիրված ասուլիսում լրագրողները «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Մայքլ Կարրիկից հարցրել են, թե Եվրոպա լիգայում հաղթանակի գլխավոր կերտողներից մեկը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:

Ի՞նչ է կարծում՝ հայ ֆուտբոլիստը կարո՞ղ է նույն դերակատարությունն ունենալ նաեւ Սուպերգավաթի համար խաղում, որին Կարրիկը պատասխանել է. «Հենրիխը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Բոլորս տեսել ենք, թե նա որքան է առաջ գնացել անցած մրցաշրջանում: Այս տարի նույնպես բոլորս նրա հետ հույսեր ենք կապում, քանի որ հա հիանալի ֆուտբոլիստ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել