Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Համաշխարհային ունիվերսիադային կմասնակցի յոթ մարզաձեւում

Օգոստոս 08,2017 23:58

Ուսանող մարզիկներն օգոստոսի 19-30-ը Թայվանի Թայբեյ քաղաքում կմասնակցեն ամառային համաշխարհային ուսանողական խաղերին: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը նշում է, որ մեր երկիրը ներկայացուցիչ կունենա յոթ մարզաձեւում՝ ծանրամարտ, թաեքվանդո, ձյուդո, մարմնամարզություն, ջրացատկ, ուշու եւ սուսերամարտ. «Թայբեյում հայ մարզիկները հանդես կգան Հայաստանի ավանդական մարզաձեւերում: Կմասնակցեն մեր ուժեղագույն մարզիկները, որոնք նաեւ ուսանող են, կամ նոր են ավարտել ԲՈւՀ-ը: Բոլորը տվյալ մարզաձեւերի հավաքական թիմերի անդամներ են: Մեծ արդյունքներ ենք ակնկալում: Աստված տա՝ նրանց նաեւ մարզական բախտը ժպտա:

Ուսանողական խաղերն ուժեղ մրցաշար է: Այն օլիմպիական խաղերից հետո երկրորդ  ամենամեծ մարզական միջոցառումն է:

Բոլոր երկրները ներկայացնում են իրենց լավագույն մարզիկներին, իհարկե, եթե ուսանող են: Այս մրցումներին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի եւ մայրցամաքների առաջնությունների չեմպիոններ եւ մրցանակակիրներ»,- ասաց Ռազմիկ Ստեփանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031