Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա ոստիկան. «Սարիթաղցիների նետած քարը դիպել էր ոստիկանին, նրա գլուխն արյունոտվել էր» (Տեսանյութ)

Օգոստոս 09,2017 14:36

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սարի թաղի գործով» կալանավորվածներից Սարգիս Արաբաջյանի եւ Կարեն Վանոյանի գործով հերթական նիստն էր: Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ոստիկաններ էին տուժել, նրանց եւ քաղաքացիների միջեւ բախում էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ սարիթաղցիները դուրս էին եկել փողոց՝ բողոքելու: Այդ օրերին գրավվել էր ՊՊԾ գունդը, որի տարածքը շրջափակելու համար Սարի թաղում դադարեցվել էր գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Կալանավորված է 10 քաղաքացի:

Այսօրվա նիստում որպես վկա հարցաքննվեց Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայող Ֆելիքս Կարապետյանը: Նա պատմեց, որ այդ օրը ծառայության են եղել եւ հրահանգ ստացել բնակիչներին զգուշացնել՝ «պատուհաններից չնայել, տանից դուրս չգալ, քանի որ գնդի տարածքից պարբերաբար կրակոցներ են հնչում»: Ոստիկանի ասածով՝ ինքը դեպքի վայր է հասել այն ժամանակ, երբ բախումն արդեն եղել է, իսկ քաղաքացիների մի մասը քարեր էր նետում ոստիկանների ուղղությամբ. «Քարերից մեկը դիպել էր մեր բաժնի պետի տեղակալ Արմեն Գալստյանին: Նա ձեռքը դրել էր արյունոտ գլխին: Գիտեմ, որ մի ոստիկան էլ է տուժել: Քաղաքացիները պահանջում էին ճանապարհը բացել, քանի որ գազ ու լույս չունեին: Ես նրանց կողմից հայհոյանքներ չեմ լսել: Միջադեպն ավարտվեց, երբ օգնության հասան հատուկ ջոկատայինները»:

Այնուհետեւ ոստիկան Ֆելիքս Կարապետյանի նախաքննական ցուցմունքը հրապարակվեց, քանի որ վերջինիս եւ դատարանում նրա ասածի միջեւ հակասություն կար: Ըստ նախաքննական ցուցմունքի՝ քաղաքացիները ոստիկանների հասցեին հայհոյանքներ են տվել, եւ տուժել են ոչ թե երկու, այլ երկուսից ավելի ոստիկաններ: Կարապետյանը, սակայն, չկարողացավ ասել եւ ճանաչել, թե ովքեր էին քարեր նետողներ քաղաքացիները:

Այս գործով այլ վկաներ եւս դեռ պետք հարցաքննվեն: Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 23-ին, ժամը 12:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031