Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցին չի ներում աղջկա պատճառով իրեն դանակահարած եղբորը

Օգոստոս 10,2017 18:35

Հայտնել ենք, որ օգոստոսի 5-ին Իջեւանում 29-ամյա Ազատ Ջուլհակյանը  եղբոր՝ 31-ամյա Աշոտ Ջուլհակյանի կողմից դանակի հարվածներ է ստացել: Դեպքի կապակցությամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական  կոմիետի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է կատարվում, սակայն  քրեական գործ  հարուցված չէ:

Իրավապահներից ստացված տվյալներով՝ Ազատ Ջուլհակյանը, նրա եղբայր, Իջեւանի կոմունալ հիմնարկության աշխատող Աշոտ Ջուլհակյանը եւ նրանց եւս  2 եղբայրները, որպես հոգեկան հիվանդ հաշվառված են: Աշոտը, Ազատը եւ Ազատի  կինը գրել-կարդալ չգիտեն, նրանք ցուցմունք են տալիս ընթերակաների ներկայությամբ:

Եղբայրների վիճաբանությունը եւ դրան հետեւած  դանակահարությունը տեղի է ունեցել Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ  աղջկա պատճառով: Ազատն իր կնոջ եւ 3 երեխաների հետ բնակվել է վագոն-տնակում, սակայն դանակահարության դեպքից մի շաբաթ  առաջ տնակից հեռացել է եւ գիշերել մոտակա անգարում:

Ազատի հաշմանդամ հայրը, ծանոթները  նրան համոզում են եղբոր դեմ ոստիկանություն հղած  բողոքը ետ վերցնել, սակայն  նա անդրդվելի է, չի համոզվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031