Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ. 2017 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 154 քրեական գործ

Օգոստոս 14,2017 15:09

Արձանագրվել է հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների կարգապահության բարձրացում

Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2017 թվականի առաջին կիսամյակում ստացվել է 1060 փաստաթուղթ, որից 506-ն ուղարկվել է հարկային կամ այլ մարմիններ: ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հատկանիշներով հարուցվել է 154 քրեական գործ: «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները չվճարելու փաստերով հարուցվել են 98, կանխամտածված սնանկության փաստերով՝ 25 քրեական գործեր»,-տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը: Քրեական գործեր են հարուցվել նաև կեղծ և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կեղծ ալկոհոլային խմիչքների, չդրոշմավորված ապրանքների իրացման դեպքերով:

Ըստ Սամվել Սինանյանի, առաջին կիսամյակում աշխատանքներ են իրականացվել նաև քրեական գործերով գումարների վերականգնման ուղղությամբ. «Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության կողմից քրեական գործերով, նյութերով և փաստաթղթերով պետական բյուջե է վերականգնվել 1 միլիարդ 117 միլիոն դրամ»: Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է նաև 114 վարչական վարույթ՝ շուրջ 179 միլիոն դրամի չափով:

Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝ հատկանշական է, որ 2017-ի առաջին կիսամյակում արձանագրվել է հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների կարգապահության բարձրացում, ինչն, ըստ նրա, պայմանավորված է ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքներով և վարչարարության խստացմամբ, ինչպես նաև ստվերի դեմ պայքարով:

 

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031