Լրահոս
Օրվա լրահոսը

Բիգ Բենը մինչև 2021թ.-ը փակվում է՝ վերանորոգման նպատակով

Օգոստոս 14,2017 15:17

Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատի աշտարակին տեղադրված հանրահայտ «Բիգ Բեն» զանգը վերջին անգամ կհնչի օգոստոսի 21-ին, իսկ հետո աշտարակը կփակեն վերանորոգման նպատակով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Բրիտանիայի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ենթադրվում է, որ վերանորոգումը կշարունակվի մինչև 2021թ., այդ ընթացքում, չհաշված առանձին բացառությունները, զանգը չի հնչի:

Աշտարակի գլխավոր զանգը՝ Բիգ Բենը, կշռում է 13,7 կգ: Զանգը գրեթե առանց ընդհատումների աշխատել է վերջին 157 տարիներին, վերջին անգամ պրոֆիլակտիկ աշխատանքների համար աշտարակը փակվել է 2007թ., իսկ ավելի լուրջ վերանորոգում տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ՝ 80-ականների կեսերին:

«Հանրությունը հրավիրվում է նշելու այս կարևոր պահը և հավաքվելու Խորհրդարանական հրապարակում՝ մինչև 2021թ. վերադարձը վերջին անգամ լսելու Բիգ Բենի ձայնը»,- ասել է ժամի պահապան Սթիվ Ջագզը:

Աշտարակի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2017թ. սկզբին: Հաղորդվում է, որ դրանցով զբաղվում է տարբեր երկրներից հրավիրված մասնագետների թիմ, իսկ վերանորոգման արժեքը կկազմի 29 մլն ֆունթ սթեռլինգ, որը դուրս կգրվի խորհրդարանի բյուջեից:

Չնայած վերանորոգման աշխատանքներին՝ զանգը կարող է հնչել «հատուկ պահերի», օրինակ Նոր տարուն:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031