Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում արձանագրվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման զգալի աճ

Օգոստոս 14,2017 17:38

ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով Արցախում 2017 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է իրավաբանական անձանց պետական գրանցումների 35 և անհատ ձեռնարկատերերի հաշվառումների 73 տոկոս աճ: Մասնավորապես, 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել են 76 առևտրային և 12 ոչ առևտրային տիպի իրավաբանական անձինք և պետական հաշվառման ենթարկվել 536 անհատ ձեռնարկատերեր:

Հիմնականում ավելացել է առևտրային տիպի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցումների և հաշվառումների թիվը: Արձանագրված աճին նպաստել են իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մեկ պատուհանի սկզբունքով Էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգի և հայտերի գրանցման  հեշտացված ընթացակարգի ներդրումը, ինչպես նաև Արցախում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները:

 

Արցախի Հանրապետության  արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031