Լրահոս
Օրվա լրահոսը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Բրատիսլավայից մեկնել է Շվեդիա

Օգոստոս 14,2017 17:49

Բասկետբոլի աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական փուլի պատասխան խաղում մրցակցին նրա իսկ խաղադաշտում պարտության մատնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականը Սլովակիայից ուղևորվել է Շվեդիա եւ հանգրվանել Ուպսալա քաղաքի “Սկանդիկ” հյուրանոցում։

Ինչպես տեղեկացնում է ՀԲՖ պաշտոնական կայքէջը, այսօր  Հայաստանի հավաքականի խաղացողները գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ ծանոթացել են մարզասրահին, իսկ վաղը մարզվելու են խաղադահլիճում։

Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ Երևանի ժամանակով 21։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀԲՖ-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031