Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելագոտու պատի տակից հայտնաբերվել է 1 հատ կպչուն ժապավենով պատված փաթեթ

Օգոստոս 15,2017 13:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Օգոստոսի 14-ին`ժամը 21:30-ի սահմաններում, «Հրազդան«» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս թիվ 3 պահակետի արգելագոտու պատի տակից հայտնաբերել են 1 հատ կպչուն ժապավենով պատված փաթեթ, որի մեջ առկա է եղել «Պրեգաբալին» գրառմամբ 45 դեղին գույնի դեղահաբ, 32.2 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն զանգված, 7 գրամ գորշ գույնի կոշտ զանգված և ներարկիչ`8 մլգ. թափանցիկ հեղուկով լցված:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: