Լրահոս
Օրվա լրահոսը

2017թ. առաջին կիսամյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 1677 երթ

Օգոստոս 15,2017 17:34

2017թ. առաջին կիսամյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 22 950 երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 1109-ով (21 841 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 1677 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 97-ով (1580 երթ):

2017թ. առաջին կիսամյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել են 239 156 ուղևոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 227 739: ՀՀ հետ կապող միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման արդյունքում գրանցվել է 17 147 ուղևոր, նախորդ տարվա 17 419 ուղևորի փոխարեն:

Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են 166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ 85 տոկոսը՝ 126 հազ. մարդ: Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 102 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21:

 

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031