Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսիա Եւ Ատրպէյճան պիտի սերտացնեն ռազմական գործակցութիւնը. Հասանով

Օգոստոս 16,2017 11:15

ՊԱՔՈՒ, «Էյ.Փի.Էյ.».- Անցած շաբաթավերջին Ռուսիա կատարած իր այցելութենէն վերադարձին, Ատրպէյճանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանով յայտարարեց, թէ երկու երկիրները մտադիր են աւելիով զարգացնել բազմակողմանի համագործակցութիւնը ռազմական ոլորտէն ներս:

«Պաշտպանութեան տարբեր ոլորտներու մէջ, ներառեալ՝ ռազմական, արհեստագիտական եւ ճարտարագիտական, Ատրպէյճանի եւ Ռուսիոյ միջեւ համագործակցութիւն կը ծաւալի: Կը կարծեմ, որ համագործակցութեան հեռանկարները մեծ են: Մենք պիտի շարունակենք զարգացնել համագործակցութիւնը», ըսած է Հասանով, միաժամանակ յիշեցնելով, որ Ռուսիա եւ Ատրպէյճան համատեղ զօրավարժութիւններ կը կատարեն Կասպից ծովուն մէջ, իսկ Ռուսիոյ մէջ ռազմական մարզումներու կը մասնակցին մեծ թիւով ատրպէյճանցի սպաներ:

«Ատրպէյճանական բանակի զինանոցին մէջ ընդգրկուած են մեծ թիւով ռուսական արտադրութեամբ զէնքեր», եզրակացուցած է Զաքիր Հասանով:

Նշենք, որ Հասանով Ռուսիա մեկնած էր՝ իրեն պաշտօնակից Սերկէյ Շոյկուի հրաւէրով, մասնակցելու համար «Բանակային միջազգային խաղեր, 2017» մրցոյթի փակման արարողութեան, եւ այս առիթով ռազմական համագործակցութիւնը սերտացնելու գծով երկկողմանի խորհրդակցութիւններ ունեցած էր Շոյկուի հետ:

 

«Ասպարեզ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031